Մոտ 1 տրիլիոն ռուբլի կհատկացի ռուսական ընկերությունների բաժնետոմսերը գնելու համար

Մոտ 1 տրիլիոն ռուբլի կհատկացի ռուսական ընկերությունների բաժնետոմսերը գնելու համար

Ռուսաստանի կառավարությունը մինչեւ 1 տրիլիոն ռուբլի կհատկացնի ռուսական ընկերությունների բաժնետոմսերը արեւմտյան սանկցիաների պայմաններում գնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա ասել է, որ Ռուսաստանի Ֆինանսների նախարարությանը հանձնարարված է ձեռք բերել այդ բաժնետոմսերը «Ազգային բարեկեցության հիմնադրամի» հաշվին։ Միշուստինը նաեւ ներկայացրել է որոշ մանրամասներ, կապված այդ հանձնարարականի կատարման հետ։