Արցախն անկախ է աշխարհից, բայց Արցախը Հայաստանի անբաժան մասն է. Խաչատուր Սուքիասյան

Արցախն անկախ է աշխարհից, բայց Արցախը Հայաստանի անբաժան մասն է. Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր հայերին:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի սահմաններն անառիկ պահող մեր զինվորներին, սպաներին և գեներալներին: Շնորհավորելուց զատ, շնորհակալություն եմ հայտնում նրանց Արցախ աշխարհն ու Հայաստանը հակառակորդից պաշտպանելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի անկախության և պաշտպանության համար զոհված և անմահացած զինծառայող տղաների ընտանիքներին, նրանց զավակներին, հայրերին ու մայրերին:
Արցախն անկախ է թշնամուց, Արցախն անկախ է աշխարհից, բայց Արցախը Հայաստանի անբաժան մասն է, մեր օդն ու ջուրն է, մեր գոյության և զարգացման երաշխավորն ու վկան է:
Հիմա հերթը սերունդներինն է: Արցախն ավելի զարգացնելու, Արցախն ավելի հզորացնելու և Արցախն ավելի անառիկ դարձնելու համար:
Շնորհավոր բոլորիս»: