Նոր պայքարը պիտի կոչվի «Սրբազան պատերազմ հանուն հայրենիքի և արժանապատվության»

Նոր պայքարը պիտի կոչվի «Սրբազան պատերազմ հանուն հայրենիքի և արժանապատվության»

Ներսես Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նույնիսկ քաղաքականությունից աստղաչափ հեռու շարքային  քաղաքացու համար պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը իր  վերջնական համաձայնությունն է տվել ադրբեջանաթուրքական չորս նախապայմաններին՝ բացառապես մեկ վերապահումով։ Ըստ վերջին հայտարարությունների տրամաբանության՝
ա/ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախն ամբողջությամբ։
բ/ Հայաստանը պատրաստ է ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները՝ նախատեսված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։
գ/ Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրությունից։
դ/Հայաստանը  Ադրբեջանին Սյունիքում տրամադրում է երկու անխափան /Ադրբեջանի սուվերեն իրավունքի ներքո/ գործող ճանապարհ (ըստ Ադրբեջանի և թուրքիայի՝ միջանցքներ) ։
Առաջին երեք նախապայմանները ամբողջությամբ բխում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերից և ողջունվում են միջազգային հանրության կողմից, այդ թվում նաև Ռուսաստանի, ԱՄՆ֊ի, Եվրոմիության։

Վերջին նախապայմանի հետ գերտերություններից համաձայն չէ միայն Ռուսաստանը, որը ցանկանում է ոչ թէ այդ ճանապարհների վրա պահպանել Հայաստանի սուվերեն իրավունքը, այլ այն վերցնել իր անվտանգության, սահմանապահ և մաքսային ծառայությունների վերահսկողության ներքո՝ ստանձնելով կարգավորիչի և անվտանգության երաշխավորի  դերակատարություն /09.11.20 թ. եռակողմ հայտարարություն/։ Նիկոլ Փաշինյանի վերապահումը հենց վերջին նախապայմանի հետ է կապված. բայց ոչ թե որ նա դեմ է այդ պայմանին, այլ վախենում է Ռուսաստանից։

Ռուսաստանը հստակ նշել է, որ դա իր համար կարմիր գիծ է և չի հանդուրժի որևէ իշխանության, որը կհատի իր սահմանած գծերը։ Փաշինյանի համար այդ գիծը հատել-չհատելը կենաց-մահու խնդիր է, որը կարծես թե դառնում է անլուծելի։ Սեփական ժողովրդի ոգևորության և հավատի վրա ստորաբար գործարքի գնացած աղվեսը երկու ոտքով թակարդն է ընկել՝ նա կամ կհամաձայնվի միջանցքի տրամադրմանն ու կզրկվի Ռուսաստանից ստացած անվտանգության երաշխիքից՝ իսկ դա նշանակում է, որ կամ հաշված օրերի ընթացքում կձերբակալվի ԱԱԾ֊ի կողմից և ՔՕ բազմաթիվ հոդվածներով՝ այդ թվում պետական դավաճանության հոդվածով կդատապարտվի ցմահ ազատազրկման, կամ կգնդակահարվի իր իսկ անվտանգությունն ապահովող որևէ բարձրաստիճան սպայի կողմից, կամ էլ  ստիպված կլինի իր անփառունակ կյանքի մնացած տարիներն անցկացնել որևէ արևմտյան երկրի դեսպանատան նկուղում՝ կրելով ժողովրդի թշնամու և ռազմական հանցագործի խարանը։

Միջանցքին չհամաձայնվելու տարբերակը ավելի մխիթարիչ չէ. այդ դեպքում Փաշինյանին սպասվում են նորանոր ստորացնումներ, Ալիևի կամ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը հավաստող կոմպրոմատներ, նորանոր գերիներ, մեկօրյա պատերազմներ, զոհեր, տարածքային զիջումներ, ներքին խժդժություններ և այլն։ Ստացվում է, որ երկու դեպքում էլ Փաշինյանի վիճակը անելանելի է, իսկ վախճանն՝ անխուսափելի։ Ի՞նչ կանի այդ դեպքում խորամանկ աղվեսը՝ այո, այն, ինչ որ մեկ անգամ արդեն արել է և մարսել՝ հանձնել պատերազմի միջոցով, մեղադրելով «անկազմակերպ» բանակին, «դասալիք» զինվորներին, «պառակտող» ընդդիմությանը, «թուլամորթ» ժողովրդին, «դավաճան» Ռուսաստանին, «անտարբեր» աշխարհին... Բոլորին, բացի իրենից. որովհետև ինքը պատասխանատու է, այլ ոչ թե մեղավոր, իսկ Նոր Հայաստանում պատասխանատուները չեն պատժվում, այլ պարգևատրվում են։ Հենց այս պարգևատրությամբ է Փաշինյանին հաջողվել համոզել իր թիմին, որ իրենց ոչ մի վտանգ, բացի գիրացումից չի սպառնում, որ նոր պատերազմը նոր հնարավորություններ կստեղծի լրացուցիչ գումարներ հավաքելու և գրպանելու, անցանկալի անձանց բայրաքթարների արկերի տակ մոխրացնելու և ցոփ ու շվայտ կյանքը ևս մեկ շրջան վայելելու համար։ 

Դիտարկելով քաղաքական անցուդարձը՝ եզրակացնելի է, որ Փաշինյանի կողմից պատերազմով Սյունիքի մի մասի զիջումը, այնուհետև դրա դիմաց միջանցքների հանձնումն անփուսափելի է։
Ըստ այդմ՝ կամ Փաշինյանին որևէ միջոցով հեռացնում ենք իշխանությունից և բացահայտում Հայաստանի և հայության դեմ եղեռնից հետո գործված ամենահրեշավոր հանցագործությունը, կամ նոր զոհերի և տարածքների գնով թշնամուն ենք հանձնում Մեղրիի և Անգեղակոթի միջանցքները, իսկ սյունեցիներին Արցախի օրինակով թողնում ենք խաղաղապահների խնամակալությանը՝ խիստ անորոշ ժամանակով։

Երկու տարբերակներն էլ ցավոտ են և ցնցումներով լի, երկուսի դեպքում էլ բազմաթիվ զոհերն անխուսափելի են։ Սակայն առաջինի դեպքում մենք կունենանք վիրավոր, բայց արժանապատիվ, ոտքի կանգնող Հայաստան, իսկ երկրորդի դեպքում Հայաստանի փոխարեն կունենանք ստորացված, բզկտված, ջլատված և ինքնորոշման իրավունքից զրկված «վիլայեթ» կամ «գուբերնիա»։ Առաջինի դեպքում հայերը կզոհվեն Հայաստանը թշնամու գործակալներից ազատագրելու սրբազան նպատակի համար, իսկ երկրորդի դեպքում՝ հանուն ոչնչի, քանի որ Հայաստանի Հանրապետությունից այլևս ոչինչ չի մնա։

Ընդ որում՝ ազատագրական  պատերազմում  ժողովրդի լայն զանգվածների վրա հույս դնելը հիմարություն է, քանի որ ապատիայի, անձնական ողբերգության և տեղեկատվական գերության մեջ մնացած ժողովուրդը նման է մեռնող հիվանդի, ով ոչ թե բուժվել է ուզում, այլ մեռնել առանց ցավի։ Այսպիսի ժողովրդին խորը անտարբերությունից կարող է արթնացնել միայն վախը կամ մոտալուտ հաղթանակի հեռանկարը։ ժողովուրդը հետևում է հաղթողների կամքին։ /2018 թվականի ապրիլին փողոց փակողներից շատերը սկզբում հայհոյում էին իրենց երթևեկությունը խանգարող փաշինյանականներին, նույնիսկ ծեծում և ստորացնում, բայց իրադարձությունները նրանց ստիպեցին ոչ միայն համակերպվել, այլև գմփ֊գմփ֊հու կանչել հրապարակներում և «հպարտորեն» կրել «դուխով» գլխարկները։ Այդ մարդկանց ստիպեցին հայհոյել իրենց իսկ հանրապետական հարազատներին և ընկերներին, և նրանք  հեռախոսահամարներ ու հասցեներ էին հրապարակում դագաղների առաքման համար, այդ օրերին նրանք Նիկոլից առավել մերժող էին դարձել՝ սա է մարդկային էությունը։/

Առաջիկա պայքարը պիտի լինի անձնազոհ փոքրամասնության պայքար՝ ինչպես մի խումբ հայդուկներն էին պայքարում բազմահազար ենիչարների դեմ, հանուն Հայաստանի ազատագրության և իրենց պատվի։

Այս նոր պայքարը պիտի կոչվի «Սրբազան պատերազմ հանուն հայրենիքի և արժանապատվության», որի մարտիկները ի սկզբանե պիտի հայտարարվեն ազատագրողներ՝ իսկ նահատակները պիտի սրբացվեն Վարդանանց օրինակով։ Այս պայքարը ավելի քիչ զոհերով կհաղթենք, եթե օրհնվի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից և աջակցություն ստանա ազգային շրջանակների կողմից։ Այնժամ բոլորն անխտիր, ներառյալ մեր դաշնակիցներն ու թշնամիները, հաշվի կնստեն մեր շահերի հետ և կհարգեն ազատ և արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ 

Սրբազան պատերազմին այլընտրանք չկա, և որքան շուտ սկսենք, այնքան շուտ կազատագրենք Հայաստանը։ Որքան շուտ ազատագրենք, այնքան քիչ զոհեր և կորուստներ կունենանք։ 
Ես վստահ եմ, որ Ազատագրական պատերազմը սկսելու և հաղթելու համար ազգն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ։ Ընդամենը անհրաժեշտ է ինքնակազմակերպվել՝ հայդուկների օրինակով։ Նրանք հրամանի չէին սպասում՝ նրանք գիտեին և կատարում էին իրենց անելիքը, և նրանք պատմության մեջ մնացին որպես սրբազան քաջեր...

Թիկունքիս Այնճարն է՝ Մուսա լեռան հերոսամարտի արդյունքում չցեղասպանվածների հարատև գոյության խորհրդանիշը։ Սրբազան պատերազմում Ազգը պիտի կրկնի Մուս Լեռան հերոսամարտը և հաղթի՝ ապրելով ու ապրեցնելով»։