Փաշինյանին ուղեկցում է «Ալֆա» ջոկատը

Փաշինյանին ուղեկցում է «Ալֆա» ջոկատը

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Փաշինյանին Սյունիքյան իր ճամփորդության ողջ ընթացքում ուղեկցել է ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը, այսպես կոչված «Ալֆա» ջոկատը։ Այս մասին մեզ տեղեկացրին Սյունիքի մեր աղբյուրները, որոնք նկատել են ջոկատի զինծառայողներին։ Մենք գրել էինք, որ Երևանից Փաշինյանը շուրջ 2 հազար ոստիկան է տարել Սյունիք, փաստորեն ոստիկանական ուժերը նրան չեն բավարարում, և Փաշինյանին պաշտպանելու են գնացել ԱԱԾ հատուկջոկատայինները։

Նշենք, որ «Ալֆա» ջոկատը կոչված է իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվար հասանելի վայրերում, ունակ են ինքնուրույն սահմանել պոտենցիալ սպառնալիքների մասշտաբներն ու ռազմավարական խնդիրներ լուծել, չեզոքացնել ահաբեկիչներին և այլն, այդ ստորաբաժանումը որևէ մեկի թիկնազորը դառնալու առաքելություն չունի։