Երեւանում այս պահին ընթանում է Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

Երեւանում այս պահին ընթանում է Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

Այսօր Երեւանում ժամը տասից մեկնարկել է Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Մեր այս տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նախնական տեղեկություններով՝ այն տեղի է ունենում ԱԽ շենքում: Ուշագրավ է,որ պաշտոնապես չի հաղորդվել նիստի մասին, սակայն մենք օրերս գրել ենք,որ համատեղ նիստ է ծրագրվում:

Հիշեցնենք, որ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից եւ գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։ Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձեւաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաեւ Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ։