Երեկոյան ամուսնուս հետ բար գնացինք, մի քիչ մտահոգ էի․ առողջապահության փոխնախարար

Երեկոյան ամուսնուս հետ բար գնացինք, մի քիչ մտահոգ էի․ առողջապահության փոխնախարար

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով.

«Երեկոյան ամուսնուս հետ բար գնացինք: Մի քիչ մտահոգ էի, որ էլի ամբողջ սրահը ծխած կլինի, ու էլի հաստատ կվիճեմ բոլորի հետ ու երեկոն կփչացնեմ: Բայց չեք հավատա, որ ծխի մի նշույլ չկար, բոլորը դրսում էին ծխում, մենք էլ առանց ծխահարվելու երկար նստեցինք: Զարմանալի էր նաև, որ բարը լիքն ու նույնիսկ հերթ էր, իսկ «տնտեսագետներ» կային, որ ասում էին բոլոր սննդի կետերը «տակ կտան» ու կփակվեն:Մի խոսքով` ապրեն օրենք ընդունողները: Քաղաքակիրթ աշխարհին հասնելու մեծ քայլ էր, ի՞նչ կասեք»: