ԵԿՄ-ականներին կանչում են հավաքի

ԵԿՄ-ականներին կանչում են հավաքի

Երկրապահ կամավորների միությունը հավաք է կազմակերպում։ ԵԿՄ-ականներից մեկը մեզ փոխանցեց, որ իրեն զանգահարել, ասել են, թե ներկայանա վարչական շենք։

Նա նաեւ նշեց, որ Սյունիքի սահմանին տիրող անհանգիստ վիճակով պայմանավորված հնարավոր է նաեւ, որ զորահավաք մեկնարկի։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահման և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը: Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից։