Արցախում սկսվել են խմորումներ, այդ հակասությունները հասել են արդեն պիկին

Արցախում սկսվել են խմորումներ, այդ հակասությունները հասել են արդեն պիկին

Արցախում սկսվել են խմորումներ, որոնք ունեն ներիշխանական ազդեցության կիսման կամ ավելի ճիշտ Արցախի գոյության տարբեր պատկերացումների բնույթ: Այդ հակասությունները հասել են արդեն պիկին: Զարմանալի չէ, սա մի վիճակ է, երբ ծանրագույն մարտահրավերներին առաժմ դիմադրում են կատարելապես միայնակ և Հայաստանի կողմից լքված:

Համոզված եմ, որ շատերը զուտ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կարող են որպես քաղաքական կռվան վաճառել և պայմանավորել Ռուբեն Վարդանյանի գործոնով և այդ բեռը թողնել նրա քաղաքական և մարդկային խղճին: Եթե դա այդպես է, ապա միջանցքի թե փակման և թե բացման հարցը սինխրոնիզացվել է Բաքվի և Երևանի միջև համատեղ: Ավելին, նոր Պետնախարարը այս սինխրոնիզացիայի ֆոնին դարձել է օտար մարմին և ունի սինխրոնիզացիան խափանողի ֆունկցիա:

P.S. Սպասում եմ, թե Բայրամովի կարծիքը՝ «Ռուբեն Վարդանյանը Ղարաբաղում անելիք չունի» Հայաստանյան իշխանական քարոզչաֆաբրիկաները երբ և ի՞նչ արագությամբ կսկսեն ներբեռնել հանրային դիսկուրսի մեջ, նրան դարձնելով իրավիճակի հերթական և այս փուլում հիմնական մեղավորներից մեկը:

Վլադիմիր Մարտիրոսյան