Փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին ձերբակալեցին

Փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին ձերբակալեցին

Հենց նոր տեղեկացանք, որ Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Սիմոնյանի փաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր խուզարկել են նրա աշխատասենյակը, զննել համակարգիչը եւ իրեն բերման ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրա մեղադրանքը կապված է քովիդի շրջանում պետական ծախսերի արդյունավետության հետ։

Մեր տեղեկություններով, նախաքննության բուն նպատակը Արսեն Թորոսյանն է, ում դեմ ցուցմունք են փորձում ստանալ Սիմոնյանից։ Այս գործն ուշագրավ է նաեւ նրանով, որ Գեւորգ Սիմոնյանը համարվում է Տիգրան Ավինյանի թիմակիցը։