Ռուսաստանն անցել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը

Ռուսաստանն անցել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել անհատույց օգտագործման տեղամասեր տրամադրել Սյունիքի մարզի Կապան, Մեգրի եւ Տեղ համայնքներից՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը։ Չնայած պաշտոնական Երեւանը սա ներկայացնում է որպես Հայաստանի հարավարեւելյան սահմանի ամրացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն, սակայն ադրբեջանական մամուլում հայտարարում են, որ Ռուսաստանը, որպես 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավոր անցել է նաեւ իր համար կարեւոր համարվող կետերից մեկի իրականացմանը, այն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։