Նոր մանրամասներ Արցախում ՔՊ-ի դեմ իրականացված ակցիայից

Նոր մանրամասներ Արցախում ՔՊ-ի դեմ իրականացված ակցիայից

Այսօր մենք լուր էինք գրել, որ Արցախ մեկնած Քաղպայմանագրի պատգամավորների հետ կապված միջադեպ է եղել՝ արցախցի զոհված զինծառայողների հարազատների մի խումբ, վրդովված ՔՊ-ականների Արցախ կատարած այցից, քարերով մտել են հյուրանոց եւ հարձակվել են նրանց վրա՝ հայտարարելով, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի իրավունք չունեն ոտք դնելու Արցախ: 

Քաղպայմանագրի որոշ ուսապարկեր վրդովվել են այս հրապարակումից եւ հերքումներ են տարածում, թե նման բան չի եղել։ 

Սակայն մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ միջադեպից․ Զոհվածների հարազատները նախապես տեղեկանալով, որ պատգամավորներն այցելելու են Եղբայրական գերեզման, առավոտ շուտ փորձել են մտնել Արմենիա հյուրանոց, որտեղ գտնվել են պատգամավորները եւ փորձել են նրանց ասել այն, ինչ մտածում են նրանց մասին, տհաճ միջադեպը կանխել է ոստիկանությունը, սակայն սա ազդակ է եղել, որ հետաձգվի նախապես ծրագրված՝ խմբակցությունների համատեղ այցը գերեզմանոց։ Ոտքով քայլելով գերեզմանոց են գնացել միայն Արցախի ընդդիմադիր խմբակցություններն ու հայաստանյան ընդդիմադիրները, իսկ ավելի ուշ՝ զարտուղի ճանապարհով, ախրանայի ուղեկցությամբ նաեւ ՔՊ-ականներն ու արցախյան իշխանականները, նաեւ Արցախի Միասնական հայրենիքի ու Ազատ հայրենիքի պատգամավորներն են այցելել։ 

Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ ներկա չի եղել քարերով ներխուժման պրոցեսին, բայց գիտի, որ եղել է նման բան եւ պատմեց․

«Նախատեսված էր, որ առավոտյան ժամը 11-ին բոլոր պատգամավորներով ծաղիկներ պետք է խոնարհենք զոհվածների հիշատակին, բայց առավոտյան մեզ զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ ժամը փոխվել է՝ ժամը 10-ին ենք գնում։ Ես գնացի ԱԺ, քանի որ «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները չկային, որոշեցինք իրենց հետ գնալ։ «Ազատ հայրենիք»-ի ու «Միասնական հայրենիք»-ի պատգամավորները գնացին, իսկ մենք ընդդիմադիրներով հետո այցելեցինք»,- պատմեց Գայստյանը՝ նշելով, որ ինքն անգամ տեղյակ չէ՝ ՔՊ-ականներն առհասարակ այցելե՞լ են գերեզմաններ, թե ոչ, եւ տեղյակ չէ, թե ինչու են նրանց պլանները փոխվել։ Սակայն հասկանալի է, որ առավոտյան արցախցի ծնողների ակցիան եւ տրամադրվածությունը ՔՊ-ականներին ստիպել է փոխել վաղօրոք մշակված գրաֆիկը եւ նրանք նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկել։