Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին

«Հրապարակ». Իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին

Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաեւ Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։

Թե ինչով է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի կիսաշեն «Դվին» հյուրանոցը գրավել նոր եւ հին իշխանություններին, մեր աղբյուրը պատասխանեց․ «Առանձնապես ոչ մի բանով, զալն է մեծ ու մայրաքաղաքի սրտում է»։ Նոր իշխանությանը չեն զիջում նաեւ իրենց «միակ ընդդիմություն» հռչակած ՀՀԿ-ականները։

Երեկ երեկոյան կուսակցության ակտիվը պատգամավորության թեկնածուների հետ նույնպես հավաքվել է «Դվին»-ում՝ հին ու բարի ժամանակների պես հայտարարելու դահլիճային ընտրարշավի մեկնարկը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image