Այլ

Սխալմամբ 5 միլիոն եվրո ավել են վճարել

Սխալմամբ 5 միլիոն եվրո ավել են վճարել

Հաշվարկներում թույլ տրված սխալմունքի պատճառով, Գերմանիայում՝ արտասահմանում ծառայություն իրականացնող դիվանագետներին եւ ռազմական աշխատակիցներին մեկ տարի շարունակ աշխատավարձները սխալ է վճարվել։ Արդյունքում, ընդունված դրույքաչափերից շատ է վճարվել 5 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը։ Համաձայն պարբերականի, սխալ հաշվարկների պատճառը եղել է այն, որ ընդունված կարգի համաձայն վճարվել է եւ աշխատավարձ եւ փոխհատուցում, որչ չափսը կախված է այն երկրի կենսամակարդակի չափից, որտեղ ծառայություն է իրականացնում դիվանագետը կամ ռազմական աշխատակիցը։ Հաշվարկները սովորաբար իրականացվում է առանձին ընկերության կողմից։ Ընկերության հաշվապահներն էլ թույլ են տվել սխալ իրենց հաշվարկներում եւ դրա հետեւանքով մի ամբողջ տարի այդ փոխհատուցումները նախատեսվածից ավելի շատ են վճարվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image