Հասարակություն

Որտեղ են հայտնաբերել Պիկասոյի 16 միլիոն դոլարանոց կտավը

Որտեղ են հայտնաբերել Պիկասոյի 16 միլիոն դոլարանոց կտավը

Փարիզի արվարձաններից մեկում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում հայտնաբերվել է աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի արժեքավոր ստեղծագործություններից մեկը։ Բացահայտումը տեղի է ունեցել արգելված նյութերի ապօրինի շրջանառության գործով կատարված խուզարկության ժամանակ։

Կտավի հայտնաբերումից հետո իրավապահները նոր քրեական վարույթ են նախաձեռնել՝ գողության և գողացված գույքի ապօրինի իրացման կասկածանքով։

Մասնագետների գնահատմամբ՝ հայտնաբերված աշխատանքում պատկերված է Մարի-Թերեզ Վալտերը, որը 1927-1935 թվականներին եղել է Պիկասոյի սիրուհին և մուսան։ Փորձագետները հաստատել են ստեղծագործության իսկությունը՝ դրա արժեքը գնահատելով 13-16 միլիոն դոլար։

Հետաքննության տվյալներով՝ կտավը պատկանել է Սինգապուրից մի ներդրողի և գողացվել էր Փարիզում գտնվող արվեստի գործերի պահպանման հատուկ պահեստից։ Գործով ձերբակալված անձանցից մեկը խոստովանել է, որ նախկինում աշխատել է այդ պահեստում և դուրս է բերել նկարը՝ նպատակ ունենալով ցույց տալ անվտանգության համակարգի թերությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image