Իրավական այս խայտառակ անարդարությունը միայն Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված, այստեղ քննիչներն էլ, դատախազն էլ, դատավորն էլ մեղավոր են: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու լուրին:
«Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու լուրը շատերն ուրախությամբ են ընդունում, բայց ուրախության հետ կա նաև ողբերգական վիճակ, երբ պատկերացնում ես, որ 2,7 տարի մարդն անազատության մեջ է եղել ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից, իշխանությունների վրեժխնդրությունից ելնելով»,- ասել է նա: