Այլ

Զախարովան`ՀՀ-ում ռուսական ալիքների հնարավոր փակման մասին

Զախարովան`ՀՀ-ում ռուսական ալիքների հնարավոր փակման մասին

Հայաստանում ռուսական ալիքների հնարավոր փակումը հարված է ժողովրդավարությանը։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ իշխող կուսակցությունից առանձին պատգամավորների հայտարարությունները երկրում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելքի մասին։

Դիվանագետը դա անվանել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի հերթական դրսևորում և արդյունք։ 
Նրա խոսքով` դեսպանատան 2 հազար աշխատակից զբաղված է ապատեղեկատվության և ֆեյքերի տարածմամբ։ 
ՌԴ ԱԳՆ խոսնակի դիտարկմամբ, հենց այդ ֆոնին էլ ի հայտ են գալիս ռուսական ալիքների հեռարձակումն արգելելու անհրաժետության մասին պատգամավորների հայտարարությունները։ 

«Հայաստանում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհակասի Հայաստանի ներկայիս իշխանությունների հիմնական սկզբունքին և կարգախոսին։ Եթե նման մտքեր են թափառում այնտեղ, ապա պետք է հաշիվ տան իրենց, որ նման հայտարարություններով պարզապես վերջ են դրել ժողովրդավարական սկզբունքներին, որոնք իրենք հռչակել են որպես առաջնահերթություն»,- նշել է Զախարովան։

Միաժամանակ Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ մի շարք ռուս լրագրողներ արդեն հայտնվել են ՀՀ «սև ցուցակում»։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image