Այլ

Twitter-ը սուտ է տարածում ամբողջ աշխարհում․ Բայդենը՝ Իլոն Մասկին

Twitter-ը սուտ է տարածում ամբողջ աշխարհում․ Բայդենը՝ Իլոն Մասկին

Twitter-ը սոցիալական մեդիա հարթակ է, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում:
Այս մասին Չիկագոյում ելույթ ունենալիս ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Reuters-ը։

«Ահա, թե ինչու ենք բոլորս անհանգստացած․ Մասկը վերցնում և գնում է մի գործիք, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում», - ասել է Բայդենը՝ մտահոգություն հայտնելով ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կողմից Twitter-ը ձեռք է բերելու կապակցությամբ։

Հայտնի գործարարը վերջերս քննադատել է ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը Ուկրաինայի հարցով՝ հանդես գալով ըստ էության պրոռուսական դիրքերից։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image