Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ «Շիշ բռնող»-ը ցուցակից դուրս է մնացել․ վարչությունը մերժել է

«Հրապարակ»․ «Շիշ բռնող»-ը ցուցակից դուրս է մնացել․ վարչությունը մերժել է

ՔՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քասթինգ է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության «քավարանով»։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։ Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են՝ ընդգրկե՞լ թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ՔՊ համաժողովին, թե՞ ոչ։

Մեզ ասացին, որ դուրս է մնացել «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես` հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ: Ասում են՝ վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու: Օրեր առաջ մենք փորձեցինք Կարեն Սարուխանյանի հետ զրուցել վարչության քասթինգից, սակայն նա կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image