Հնդկաստանը մերժել է Միացյալ Նահանգների հետ արագացված առեւտրային գործարք կնքելու Վաշինգտոնի ներկայացրած առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Նյու-Դելիում կայացած վերջին շփումների ընթացքում ամերիկյան կողմը չի կարողացել հաստատել ժամանակավոր տնտեսական փաթեթը։ Հնդկական կողմը հրաժարվել է դրանք ստորագրել, քանի որ Միացյալ Նահանգների կողմից դրանց կատարման համար որեւէ երաշխիք չի տրվել։
Հնդկական կողմը պահանջել է Չինաստանի համեմատ տարիֆային արտոնություններ եւ պաշտպանություն նոր հնարավոր մաքսերի՝ ապագայում կիրառումից։ Նյու-Դելիից հայտարարել են, որ իրենք մտադիր չեն գործարք կնքել հապշտապ կերպով, հաշվի չառնելով իրենց տնտեսական շահերը կամ բանակցել իրենց կարմիր գծերը մի կողմ դրած։ Ամերիկյան կողմը մեղադրում է հնդկականին ավելորդ արդյունաբերական հզորությունների եւ հարկադիր աշխատանքի նկատմամբ ոչ բավարար հսկողություն իրականացնելու մեջ։ Իսկ մաքսային արտոնությունները պետք է վաստակել ընդառաջ քայլերով։