Հասարակություն

Սորոսի ճտերին եւ Էրդողանի եթիմներին հաջողվել է հանրությանը հիպնոսացնել

Սորոսի ճտերին եւ Էրդողանի եթիմներին հաջողվել է հանրությանը հիպնոսացնել

Այս օրերին դատարաններում որոշվում է Միքայել եւ Բագրատ սրբազանների, նաեւ մյուս քաղբանտարկյալների կալանքը երկարաձգելու հարցը: Գրեթե բոլոր գործերն ուղարկվել են դատարան` դատախազությունը հաստատել է մեղադրանքները եւ ուղարկել` ըստ էության քննելու։ Դատական նիստերն անցնում են բուռն, էմոցիոնալ, «մեղադրյալները» սուր եւ զգացական ելույթներ են ունենում, դահլիճներում գտնվողները ռեպլիկներ են արձակում, չեն կարողանում թաքցնել իրեն վրդովմունքը: Դատարանների բակերում մինի-հանրահավաքներ են կայանում: Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը շեշտում է՝ «երբ երկրի իշխանության ղեկին «սորոսի ճտերն» ու Էրդողանի եթիմներն են, ուրիշ ի՞նչ կարող էր լինել»։ Ըստ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն չի գործում, նրան թելադրում են դրսից։

«Նրանք ՀՀ շահերի սպասավորները չեն, խելոք, փայլուն կատարում են այն, ինչ իրենց ասում են, որպեսզի մնան աթոռին։ Հայաստանը վերածել են փորձադաշտի, իրենց համար որեւէ արժեք չունեին այն կյանքերը, քաջերը, որոնց արյունը խմեցին։ Իրենք էլ են զարմանում, թե ոնց եղավ՝ էսքան մարդ սպանեցին, հիմա մնացել են իշխանության ղեկին, շարունակում են երկիրը կործանել, ազգը տանել սպանդի»,-«Հրապարակ»--ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով՝ «Թրամփի ուղու» եւ «խաղաղության պայմանագրի» մասին, նա շեշտեց՝ հիմար թուղթ է, մինչդեռ այն մատուցում են որպես խաղաղություն։ «Ասում է՝ խաղաղություն եմ բերում ձեզ։ Եթե ուզում ես իմանալ ճշմարտությունը՝ թշնամի երկրի լրահոսին հետեւիր։ Էստեղ ստակոլոլ գոյանքներ են, ստի կայսրությունը կերտած գոյանքներ՝ առանց առողջ մտքի։

Եթե մեր երկրում արդարադատություն լիներ, սրբազանների փոխարեն դատարաններում կլինեին բոլոր այն զրպարտիչները, որոնք մոնտաժել ու գործ էին սարքել մարդկանց գլխին։ Զրպարտանքի վրա ահաբեկիչներ էին կերտում, եւ այժմ իրավապահ համակարգից որեւէ մեկը չի ասում՝ ով է մեղավոր, որովհետեւ իրենք մտածում են անձնական բարեկեցության մասին»,-ասաց նա։


Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մեր ժողովրդի միասնականությունը կոտրել։ «Սորոսի ճտերին եւ Էրդողանի էթիմներին հաջողվել է նաեւ հանրությանը հիպնոսացնել։ Ես վստահ եմ, որ իրենք պիտի փորձեն նորից ձայներ ստանալ, եւ մինչեւ վերջ կործանել մեր երկիրը։ Տվե՛ք սուր դանակը, թո՛ղ մորթեն՝ հանգստանան»,-շեշտեց նա։

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն է բերել, ըստ Խաչիկ Մանուկյանի՝ ստում է, եւ այդ սուտը ժողովուրդն ընդունում է։ «Ստակոլոլ գոյանքը ստում է, եւ ինչու չպետք է 2026թ․-ին վերարտադրվի, երբ նրա բոլոր ստերը աշխատում են, խաղաղության մասին հայտարարություններն էլ հերթական ստերն են։

Հանրությունն առանց ստի չի կարողանում ապրել, ինչպես թմրամոլն առանց թմրանյութի։ Սրբազանն անընդհատ ճշմարտությունն էր ասում, բարոյական արժեքներ էր վեր հանում, ցույց էր տալիս, որ առանց այդ արժեքների մարդը կործանվում է, անիմաստ է դառնում կյանքը։ Սրանք ամենասկզբից էլ սուտ են եղել։

Սահմանադրության մասին ասում էր՝ Սերժն իր հագով է կարել, եկավ, եւ այդ սահմանադրության ոչ մի կետը չփոխեց։ Ընտրություններից առաջ ասում էին, որ Արցախի համար դառնում են ամուր հենարան, խնդիրը կարգավորելու էին միջազգային հարթակներում, ո՞ւր է Արցախը։ Որեւէ մեկն ասո՞ւմ է՝ արա՛, բա դուք խի՞ եք մնացել, ձեր ծրագիրը տապալված է, չկա։ Բայց իրենք մնացել են, էլի են մնալու»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image