Երեկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։ Տեղեկություններ կան, որ սրա պատճառը ոչ միայն այն է, որ ոստիկաններն ամաչում են բաց երեսով պաշտպանել պարտություն կրած վարչապետին, այլեւ նրանցից շատերը կառավարական առանձնատներում հավաքագրված հրոսակախմբի անդամներն են, որոնց համազգեստ է բաժանվել, եւ որոնց օգտագործում են նաեւ հակաիշխանական ակցիաները ճնշելու նպատակով։ Ընդ որում, տարակուսանքի տեղիք տվեց այն, որ այդ՝ չինական համազգեստով դիմակավորված անձինք, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում քաղաքացիներին, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ։ Ոստիկանության լրատվականից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին․ «Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, եւ վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»։ Այսինքն, ոչ միայն բանակի սաղավարտների ու համազգեստի պակաս ունենք, այլեւ՝ ոստիկանական համազգեստի։ Բացահայտումները շարունակվում են։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն...
«Հրապարակ». Ընտրություններն անցան, առողջապահությու...
Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում կարծիքներ էին հնչում, որ պետությունը չունի բավարար միջոցներ...
Ինչպես է Վահագն Ալեքսանյանն ապահովելու Յոնջլախցի Վ...
Հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր»...
«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից գաղթը շարունակվում է։ Քանի որ Ռուսաստանում պատերազմ է, գաղթողներ...
×
❮
❯