Սպորտ

Զգացողություններով կարծես -26 աստիճան ցուրտ լիներ. Սպերցյան

Զգացողություններով կարծես -26 աստիճան ցուրտ լիներ. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ Կազանի «Ռուբինի» դեմ արտագնա հանդիպումը պետք է հետաձգվեր։

​Խաղը կայացել է Կազանում՝ խիստ ցրտաշունչ եղանակի պայմաններում, և ավարտվել է «ցուլերի» պարտությամբ՝ 1-2 հաշվով։

​«Իհարկե, նման պայմաններում խաղալը շատ բարդ է։ Զգացողություններով կարծես -26 աստիճան ցուրտ լիներ։ Հավանաբար, այդ խաղն արժեր հետաձգել»,- Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

​Նշենք, որ ավելի ուշ՝ ՌՊԼ-ի 21-րդ տուրում, «Կրասնոդարն» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել «Սոչիի» նկատմամբ: Կուբանյան ակումբի կազմում այդ խաղի երկու գոլն էլ հեղինակել էր հենց Սպերցյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image