Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է անցկացրել «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցում։ Մեր տեղեկություններով, ստուգումները կապված են ստվերային աշխատողներ պահելու, այսինքն` աշխատողներին գրանցելու հարցի հետ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնից։ Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ խախտումների հետ են դրանք կապված եղել, եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնից փոխանցեցին․ «Հունվարի 11-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Թեժ գիծ ծառայությամբ տեղեկատվություն է ստացվել, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցում խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 2024 թվականի հունվարի 12-ին Տեսչական մարմնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը գտնվում է ընթացիկ փուլում»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Փաշինյանը հայտնվել է նոր պատմության մեջ
Լուսինե Ավագյան անունով քաղաքացին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Նա դատարանից խնդրել է․ «Ճանաչել, որ...
ՔՊ-ի վերջին շանսը
Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխ...
Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ....
Ամոթ է, այ տնաշեն գոնե փողի կռիվ չտայիր, լավ վերջն...
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է իր դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներ...
×
❮
❯