Միջազգային

Հայտնի է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման ամսաթիվը

Հայտնի է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման ամսաթիվը

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Արարողությունը տեղի կունենա Վրաստանի Ախալքալաքի կայարանում, որին կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ։

827 կիլոմետրանոց երթուղին կապում է Հարավային Կովկասի երկրները և Միջին տրանսպորտային միջանցքի հիմնական տարրն է։

Նախագիծը գործում է փորձնական ռեժիմով 2017 թվականից, սակայն դրա լիարժեք պաշտոնական մեկնարկը մինչ օրս հետաձգվել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image