Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով ներկայում նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ռազմավարական հարցերով խորհրդականն է, այս տարվա Ս. Ծննդյան տոների առթիվ աշխարհի քրիստոնյաներին ուղղած իր ուղերձը հղել է Իրանի հայ համայնքի Սուրբ Սարգիս մայր եկեղեցուց։
Զարիֆն իր ուղերձում խոսել է աշխարհում խաղաղության մասին։
Տարեվերջյան ուղերձը հայկական եկեղեցուց աշխարհին հղելն ուշագրավ ազդակ է Թեհրանի կողմից։