Քաղաքականություն

Պուտին-Էրդողան բանակցությունների հետ կապված հույսերը չարդարացան 

Պուտին-Էրդողան բանակցությունների հետ կապված հույսերը չարդարացան 

Նախօրեին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի ունեցած բանակցությունների հետ կապված հույսերը չարդարացան։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի վերադառնալու «Հացահատիկային գործարքին», քանի որ դրանով նախատեսված այն դրույթները, որոնք վերաբերում են ռուսական գյուղատնտեսական արտադրանքի իրացման խոչընդոտների վերացմանը, չեն կատարվել։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բախվում է տեղափոխման եւ ապահովագրության հարցերում եղած սահմանափակումներին, որոնք խանգարում են առեւտրին, եւ ընդգծել է, որ Ռուսաստանը կվերադառնա համաձայնագրին մի քանի օրում, եթե վերոնշյալ խնդիրները կարգավորվեն։ Այս հայտարարությունն, ըստ էության, հօդս ցնդեցրեց այն հույսերը, որոնք առկա էին Պուտին-Էրդողան բանակցությունների հետ կապված՝ «Հացահատիկային գործարքի» վերակենդանացման մասով։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Chatham House-ի պարենային անվտանգության եւ անալիտիկայի փորձագետ Թիմ Բենթոնը մասնավորապես հայտարարել է պարբերականի հետ զրույցում, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Հացահատիկային գործարքից», շուկայում պարենի թանկացում արձանագրվեց, որից հետո գները նվազեցին։ Սա, իհարկե, նշանակում է, ըստ մասնագետի գնահատման, որ շուկայում ներկայումս բավարար ծավալի ապրանքային մեծ ծավալի դեֆիցիտ առայժմ չկա։ Սակայն երկարատեւ հեռանկարում իրավիճակն անորոշ է։ Ըստ նրա, Ռուաստանը ներկայումս Սեւ ծովով ուկրաինական արտահանումների հանդեպ իր վերահսկողությունն օգտագործում է, որպեսզի հասնի Արեւմուտքի կողմից իր հանդեպ սահմանված սանկցիաների թուլացման։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image