Քաղաքականություն

Ես Մարտունին զգուշացրել էի մի քանի օր առաջ․ Ռուբեն Մխիթարյան

Ես Մարտունին զգուշացրել էի մի քանի օր առաջ․ Ռուբեն  Մխիթարյան

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետի մյուս թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան մոտ, որտեղ ոստիկանները պետք է խուզարկություն իրականացնեն, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը Մարտունին զգուշացրել էր մի քանի օր առաջ: «Շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը: Հող են նախապատրաստում այսօրվա իրենց թեկնածուի դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար: Շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում»: Մխիթարյանի խոսքով՝ մարդը մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման բաներով Մարտունին և, ընդհանրապես, ընդդիմադիր անդամներին կարող է ճնշել:

Հիշեցնենք՝ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի շտաբում, նաև նրա տունը խուզարկելու և հորն ու որդուն ձերբակալելու որոշում ունեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image