Ժամանց

Հայաստանը ներկայացնող մարզիկներին արգելել են հանդես գալ «Արցախ» ստեղծագործության ներքո

Հայաստանը ներկայացնող մարզիկներին արգելել են հանդես գալ «Արցախ» ստեղծագործության ներքո

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում՝ կարճ ծրագրով, ելույթ էին ունենալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Սակայն Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր ներկայացրել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ:

APA-ի հաղորդմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային գեղասահքի միության պաշտոնական ներկայացուցիչները արձագանքել են ԱՕԿ-ի պահանջին։

Նշվել է, որ հայ մարզիկների կողմից այս երաժշտական ​​ստեղծագործության ընտրությունը հակասում է Օլիմպիական խարտիայի քաղաքական չեզոքության սկզբունքներին, ուստի հայ մարզիկները մրցումների ժամանակ կօգտագործեն այլ երաժշտություն։

Նշենք, որ XXV Ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image