Տավուշի մարզպետարանին հունվարի 29-ին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում քանի՞ ուսուցիչ է 2 եւ ավելի անգամ կամավոր ատեստավորումից բացասական արդյունք ունեցել, այդ ուսուցիչների դեմ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, նրանք շարունակո՞ւմ են դասավանդել դպրոցներում»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Կամավոր ատեստավորումից 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք ստացած ուսուցիչները շարունակում են աշխատել, քանի որ 2026թ․ գարնանը կկայանա կամավոր ատեստավորման գործընթաց, որին կմասնակցեն բացառապես վերոնշյալ ուսուցիչները»։ Նկատենք, որ վերաքննություն-ատեստացիա անցկացնելով ատեստացիայից մի քանի անգամ ձախողված ուսուցիչների համար՝ ԿԳՄՍ նախարարությունն ակամա ընդունում է իր վրիպումը, որ ատեստավորման գործընթացը նախկինում սխալներով է անցկացրել, ուստի եւս մեկ հնարավորություն է տալիս ատեստացիայում 2 եւ ավելի անգամ ձախողված ուսուցիչներին։