Կոտայքի մարզպետի օգնական Ավետիք Մեսրոպյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ Մեսրոպյանը նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ազգականն է: Ազատման դիմում է գրել նաեւ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի խորհրդական Քրիստինե Պողոսյանը:
Ցանկացած մարզպետ հայեցողական պաշտոնների նշանակում էր բարեկամներին, ծանոթներին, համագյուղացիներին, քանի որ օրենքով սահմանված կարգով այդ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է միայն մարզպետը: Այս ավանդույթրը շարունակվում է: Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանը արդեն նոր օգնական ունի, համագյուղացի՝ Ստեփան Բաղդասարյանն է:
Կոտայքի մարզպետից հետաքրքվեցինք, թե ի՞նչ կադրային փոփոխություններ կլինեն Կոտայքի մարզպետարանում. «Ոչ մի կադրային փոփոխություն էլ չեմ անելու, միայն խորհրդական եւ օգնական եմ փոխելու դե դա գիտեք հայեցողական պաշտոններ են»:
- Սասուն Միքայելյանի աղջիկը մարզպետի օգնական է, փեսան՝ տեղակալը: Մամուլում գրվեց, որ Ձեզ նշանակել են, որպեսզի մարզպետարանը «ազատեք» սասունականներից:
- Մամուլում ինչ ասես գրում են, էտենց բան չկա, աշխատանքի մեջ անձնական հարաբերությունները մի կողմ է դրված: Հիմա տնտեսական զարգացման ծրագրերով ենք զբաղված, աշխատանքային պրոցես է, նորմալ աշխատում ենք:
- Պարոն Սահակյան ընտրական պրոցեսի մեջ մասնակություն ունենալո՞ւ եք:
- Դեռ չեմ հասցրել մասնակցություն ունենալ, գիտեք որ աշխատանքային ժամին ես աշխատում եմ:
- Իսկ աշխատանքային ժամից հետո՞:
- Աշխատանքից հետո՝ կզբաղվեմ:
- Ինչո՞ւ ՔՊ-ն հենց Ձեզ նշանակեց մարզպետ, մտերիմ հարաբերությունների մեջ ե՞ք Սուրեն Պապիկյանի եւ Ռոմանոս Պետորսյան հետ:
- Դա ՔՊ-ին հարցրեք, Սուրեն Պապիկյանի հարցրեք: Ո՛չ մտերիմ հարաբերությունների մեջ չեմ, Պապիկյանի հետ աշխատել եմ ես՝ որպես համայնքի ղեկավար, Պապիկյանը՝ նախարար:
- Ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ կպաշտոնավարեք, ընտրություններից հետո հնարավո՞ր է՝ թողնեք մարզպետի պաշտոնը:
- Ես իմ երկրին պատրաստ եմ ծառայելու 1 ժամով էլ, 1 օրով էլ, 1 տարով էլ, թե հիմա ոնց կստացվի, Աստված գիտի: