Հասարակություն

Կադրային փոփոխություններ Կոտայքի մարզպետարանում

Կադրային փոփոխություններ Կոտայքի մարզպետարանում

Կոտայքի մարզպետի օգնական Ավետիք Մեսրոպյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ Մեսրոպյանը նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ազգականն է: Ազատման դիմում է գրել նաեւ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի խորհրդական    Քրիստինե Պողոսյանը: 

Ցանկացած մարզպետ հայեցողական պաշտոնների նշանակում էր բարեկամներին, ծանոթներին, համագյուղացիներին, քանի որ օրենքով սահմանված կարգով այդ պաշտոնի  նշանակում և պաշտոնից ազատում է միայն մարզպետը: Այս ավանդույթրը շարունակվում է: Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանը արդեն նոր օգնական ունի, համագյուղացի՝ Ստեփան Բաղդասարյանն է: 

Կոտայքի մարզպետից հետաքրքվեցինք, թե ի՞նչ կադրային փոփոխություններ կլինեն Կոտայքի մարզպետարանում.    «Ոչ մի կադրային փոփոխություն էլ  չեմ անելու, միայն խորհրդական եւ օգնական եմ փոխելու դե դա գիտեք հայեցողական պաշտոններ են»: 

- Սասուն Միքայելյանի աղջիկը մարզպետի օգնական է, փեսան՝ տեղակալը: Մամուլում գրվեց, որ Ձեզ նշանակել են, որպեսզի մարզպետարանը «ազատեք» սասունականներից:

- Մամուլում ինչ ասես գրում են, էտենց բան չկա, աշխատանքի մեջ անձնական հարաբերությունները մի կողմ է դրված: Հիմա տնտեսական զարգացման ծրագրերով  ենք զբաղված, աշխատանքային պրոցես է, նորմալ աշխատում ենք: 

- Պարոն Սահակյան ընտրական պրոցեսի մեջ մասնակություն ունենալո՞ւ եք:

- Դեռ չեմ հասցրել մասնակցություն ունենալ, գիտեք որ աշխատանքային ժամին ես աշխատում եմ: 

- Իսկ աշխատանքային ժամից հետո՞:

- Աշխատանքից հետո՝  կզբաղվեմ: 

- Ինչո՞ւ  ՔՊ-ն հենց  Ձեզ  նշանակեց մարզպետ, մտերիմ հարաբերությունների մեջ ե՞ք Սուրեն Պապիկյանի եւ Ռոմանոս Պետորսյան հետ: 

- Դա  ՔՊ-ին  հարցրեք, Սուրեն Պապիկյանի հարցրեք: Ո՛չ մտերիմ հարաբերությունների մեջ չեմ, Պապիկյանի հետ աշխատել եմ ես՝  որպես համայնքի ղեկավար, Պապիկյանը՝ նախարար:

- Ըստ Ձեզ՝  որքա՞ն ժամանակ կպաշտոնավարեք, ընտրություններից հետո  հնարավո՞ր է՝  թողնեք մարզպետի պաշտոնը:

- Ես իմ երկրին պատրաստ եմ ծառայելու 1 ժամով էլ, 1 օրով էլ, 1 տարով էլ, թե հիմա ոնց կստացվի, Աստված գիտի: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image