Հասարակություն

«Հրապարակ»․ Բնական գազը գյուղում է, բայց տներում գազ չունեն

«Հրապարակ»․ Բնական գազը գյուղում է, բայց տներում գազ չունեն

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի բնակիչները բողոքում են, որ տարիներ առաջ գյուղ բնական գազ է մտել, սակայն Բարեկամավանի առանձնատներում բնական գազ չկա, որովհետեւ հարեւան Կոթի գյուղում գազատարի փականը փակել են։ Ապրիլի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էի ուղարկել, թե ինչու Բարեկամավան, Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր գյուղերի բնակիչները բնական գազից չեն օգտվում։ Մարզպետարանից պատասխանել են․ «2024 թվականին սուբվենցիոն ծրագրով Բերքաբեր, Կիրանց եւ Աճարկուտ բնակավայրերը գազիֆիկացվել են, իրականացվում են չափագրման աշխատանքներ եւ իրավական կարգավիճակ (սեփականության վկայականներ) տրամադրելուց հետո կիրականացվեն ներտնային գազիֆիկացման աշխատանքներ, իսկ Բարեկամավան բնակավայրում իրականացվել են ներտնային ցանցի 6 կառուցման աշխատանքներ՝ 68 տնտեսություն ապահովված է բնական գազով»։ 

Մինչ օրս Բարեկամավանում ոչ ոք ապահովված չէ բնական գազով։ Մարզպետին իմ արած հարցումից անցել է 7 ամիս, սակայն Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ գյուղերը գազիֆիկացված չեն։ Բարեկամավան գյուղից ճշտեցի, որ 2015 թվականին գյուղ բնական գազ է մտել, իսկ 2024 թվականին «Վարդանյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Բարեկամավանի առանձնատներից ավելի քան 60-ը գազիֆիկացվել է, հիմնադրամը տրամադրել է գազատարից դեպի այդ տներ գազի ճյուղավորումներ անցկացնելու  համար պահանջվող գումարը, սակայն 60-ից ավելի տները բնական գազից ցայսօր չեն կարողանում օգտվել,  գազամատակարարում չի իրականացվում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image