Շարժման ընթացքի, Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում գտնվող եկեղեցիների և հոգևոր այլ արժեքների պահպանման խնդիրների շուրջ զրուցել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ:
-Ոչ միայն եկեղեցիները, այն բոլոր տարածքները, որոնք Ադրբեջանը օկուպացրել և իր տիրապետության տակ են հայտնվել՝ բոլոր մեր հոգևոր մշակութային կենտրոնները կարիք ունեն պաշտպանության: Թեմայի մասին չպետք է լինեն սոսկ հայտարարություններ այլ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացվեն միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև խաղաղապահ ուժերի հետ, որպեսզի կարողանանք փրկել մեր հոգևոր մշակութային արժեքները:Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը դիմելու է ցանկացած միջոցի, որպեսզի այդ տարածքներից վերացնի հայկական հետքը: Եվ արդեն կարևոր չի, թե այդտեղ ինչ արհեստածին հետք է առաջացնելու ինքը՝ ալբանական, ադրբեջանական, թե մուսուլմանական:Իր համար գլխավորը՝ վերացնել հայկական հետքը:Որովհետև ամբողջ պատմության մեջ իրենց գլխավոր խնդիրը կայանում է նրանում,որ երբ որ իրենք հետ են վերադառնում դեպի պատմություն, տեսնում են, որ այնտեղ որևիցե տեսակի իրեղեն ապացույց իրենց պատմական անցյալից չկա, որովեհտև այդ մշակութային արժեքները՝ եկեղեցիները տասնյակ անգամ ավելի տարիքով հին են, քան Ադրբեջան պետությունը:
-Հայաստանյան և արցախյան իշխանությունների կողմից ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ պահպանելու Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում գտնվող հոգևոր արժեքները:
-Արցախում, կարծում եմ, որ այդ բոլոր դեպքերին որոշակի արձագանքներ լինում են, սակայն միշտ չէ, որ ընդդիմության ձայնը դա հասնում է իր նպատակին: Իսկ Հայաստանում կարծում եմ հայաստանյան իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որ ընդդիմության ցանկացած բարձրացրած հարցի շուրջ ոչ թե պետք է նստեն և հետևություններ անեն,այլ՝ մեր բարձրացրած հարցերը նրանք ձևակերպում են որպես նեղ անձնական ինչ-որ հարց, հակաիշխանական գործողություն և տալիս դրան իշխանություն զավթելու տրամաբանություն:Այսօր ցավոք սրտի հայաստանյան իշխանությունները խորհրդարանական ընդդիմությանը նայում են որպես թշնամի և դժվար, թե փորձեն որևիցե հարց լուծեն:Միևնույն ժամանակ հայաստանյան իշխանություններն այսօր այնքան մեծ խնդիրներ կան, որոնց ուշադրություն չեն դարձնում:Ուստի զարմանալ պետք չէ,որ ուշադրություն չեն դարձնում նաև հոգևոր մշակութային արժեքներին:Եվ վերջիվերջո այսօր հայաստանյան իշխանություն կոչված այդ մարմինները՝ սկսած նախարարներից վերջացրած նախարարերով, չեն համարձակվում ասել, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և Արցախը հայկական է: Էլ ինչ հոգևոր արժեքների պահպանության համար պայքարի մասին է խոսքը:
-Հայաստանում «Դիմադրության շարժման» իրականացրած հավաքներին, երթերին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև արցախյան ընդդիմադիր կողմը, ինչպես նաև Արցախի զոհված զինծառայողների հարազատներն էին երթ կազմակերպել: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Այն, ինչ սկսվեց «Դիմադրության շարժումով», և այն ինչ որ այսօր ընթանում է և Հայաստանում, և Արցախում, և Սփյուռքում, սա ֆանտաստիկ մի իրողություն է, որին վերագրել, թե արդյունք չի տվել ուղղակի հանցագործություն է, որովհետև հետխորհրդային տարիների ընթացքում սա երևի թե առաջին դեպքն է, երբ ազգային ուժերը գունավոր հեղափոխությունից հետո փորձում են տապալել այդ գունավոր հեղափոխությունով իշխանության եկած մարմիններին:Սակայն, միևնույն ժամանակ, չպետք է «Դիմադրության շարժումը» դիտենք սոսկ Նիկոլ Փաշինյան վարչապետի հեռացման պրոցես: Եվ դրանից ելնելով էլ, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացված չի՝ նշանակում է,որ այս շարժումը հաջողություն չի ունեցել:Այսօր զանգվածաբար երևանյան փողոցներում մարդիկ,որոնք մեկուկես տարի է դեռևս անցել այդ սարսափելի պատերազմից հետո, տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներով քայլում են, վանկարկում, որ Արցախը հայկական է, «այո» են ասում Արցախին և վանկարկում են, որ Նիկոլը դավաճան է,այս երևույթը նշանակում է, որ հայ ազգը իր մեջքն ուղղել է: Այստեղ չպետք է մենք ընկնենք՝ արդյոք 25 հազար մարդ դուրս եկավ փողոց, թե՝ 30 հազար, խնդիրը նրանում է, որ հայ ազգն իր մեջքը պատերամից հետո ուղղել է և ինչպես հայաստանյան իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է ամեն ինչից անկախ պայքարելու և Արցախի համար և Հայաստանի, և այն ազգային արժեքների,որոնք դարեր շարունակ ունեցել է:Այս շարժումը ուղղակի չպետք է դիտել՝ որպես Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժում, իհարկե, վարչապետի հեռացման գործընթացը կարևորագույն ատրիբուտներից մեկն է: Եվ ես կարծում եմ, որ այս շարժումը Նիկոլ Փաշինյանի հեռացումով սկսվում է, ոչ թե ավարտվում: Այդ գործընթացից հետո մենք դեռևս շատ աշխատանքներ ունենք՝ վերականգնելու այն ամեն ինչը, որ կորսվել է այս գունավոր հեղափոխությունով օտարածին իշխանության գալուց հետո: Մեր ազգային արժեքների վերագտնում, ազգային դեմքի վերագտնում , մեր տարածքային ամբողջականության վերականգնում: Սա մի քանի օրվա պրոցես չի:Մենք պետք է կարողանանք տարբերակել այս շարժումը նախկին եղած Հայաստանում մեր ժողովրդի ընդվզումից:Որպես կանոն ժողովուրդն ընդվզում էր, այս կամ այն ընտրություններից հետո պահանջում էր ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչել:Իսկ այսօր խնդիրը սոսկ իշխանափոխության հարցում չի: Շարժման նպատակը ավելի շատ խորքային հայի լինելիության մասին է: Սա շարժում է, պայքար է, որ կարող է նաև ունենալ որոշակի մարտավարական, տեխնիկական խնդիրներ, ինչու չէ՝ նաև սխալներ: եվ իհարկե, շարժման ղեկավարները , կազմակերպիչները, բնականաբար տեսնելով, կփոխեն մարտավարությունն ու տեխնիկական թերությունները: Չպետք է ցավով նայել այս ամենին,որովհետև, երբ որ այս պայքարը սկսվեց վրաններ տեղադրելով՝ էլի կային մարդիկ,որոնք ասում էին՝ արդյոք վրաններ տեղադրելը ամենալավ միջոցն է այս պայքարը շարունակելու:Հիմա, այդ վրանների տրամաբանությունից դուրս գալով, անցել ենք այլ մարտավարական խնդիրերի: Բնական է, որ կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ ինչու վրանները հանեցիք:Այ, այս պայքարի մարտավարության փոփոխություները չպետք է դիտել որպես «Դիմադրության շարժման» հետընթաց կամ որևիցե մարում:Շարժումը սկսվել է, այլևս անկասելի է այս շարժումը՝ անկախ նրանից, թե ովքեր հարթակից կխոսեն: