Հասարակություն

Փաշինյանը հարյուրավոր երեխաների զրկել է ամանորյա նվերներից

Փաշինյանը հարյուրավոր երեխաների զրկել է ամանորյա նվերներից

Սահմանամերձ համայնքների, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ խոցելի խմբի երեխենարը, որոնք մինչեւ անցած տարի  տարեմուտին տարբեր բարեգործներից ամանօրյա «քաղցր տոպրակներ»են նվեր ստացել՝քաղցրավենիքներով եւ այլ նվերներով.այս տարի Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռամբ ձեռնունայն են մնացել, այս փաստը ասում են՝ հատկապես ծանր են տանում մանկատան սաները, որոնք հատկապես ուշադրության կարիք ունեն։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արգելել է գործարարներին բարեգործություն անել, այս տարվա ապրիլի 6-ի  կառավարության նիտում, մասնավորապես,  պետական հիմնարկներին արգելեց բարեգործներից նվերներ ընդունել։

«Մարզային շրջագայությունների ընթացքում մտնում ես մի դպրոց կամ սոցիալական նշանակության օբյեկտ ու տեսնում ես պատից ռոկոկո ոճի բան է կախած, հարցնում ես՝ ինչ է, ասում են՝ դե նվեր են տվել, վերցրել ենք:

Այդ նվերի մասին էլ երևի 60 ժամ ֆիլմ, 25 հեռտուստատեսային ռեպորտաժ, 85 հատ պլակատ են նկարել, թե ինչպես մեծ բարեգործություն տեղի ունեցավ։ Սա պետք է դադարեցնել, ես ասել եմ՝ կառավարության ֆինանսավորման որևէ հիմնարկության արգելում եմ բրինձ-լոբի տրամաբանությամբ բարեգործություն ընդունել, ով ուզում է բարեգործություն անել, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, դիմեն նախարարություն ու մեր սահմանած ստանդարտներով անեն բարեգործություն։ Թե չէ հատուկ բարեգործության աթոռներ կան, որ հենց ռեպորտաժը նկարում վերջացնում են, նստում ես, կոտրվում է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որոնք դուրս կգան այս հանձնարարկաններից, նրանց նկատմամբ անհետաձգելի միջոցներ կձեռնարկվեն։

Նշենք, որ այս արգելքից հետո գործարարները բարեգործություն կարող են անել մարզպետների միջոցով, այսինքն բարեգործական աջակցությունը պետք է փոխանցեն մարզպետներին, իսկ որպես կանոն վերջիններս այդ օգնությունը տնօրինում են ինչպես իրենց հարմար է, ուստի շատերն այլեւս հրաժարվել են բարեգործություն կատարելու մտքից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image