«Բոլոր նրանք, ովքեր նախապատրաստվում են թուրքերի հետ առևտրա-տնտեսական «պաչ-պռոշտների» ներքո, առանց իբր «նախապայմանների» ձուլվել խաղաղասիրական էքստազի մեջ ` մեծ «բարևներ» է ուղարկում ռազմական հանցագործ, Թալեաթի և Էնվերի մեծ երկրպագու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Մասնավորապես, այս թուրքը հաստատում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն պարագայում, եթե Հայաստանը բավարարի ադրբեջանական կողմի պահանջները։ Բառացի ասվել է, որ Հայաստանի հետ թուրքերի հարաբերությունները համաձայնեցվում են Ադրբեջանի ղեկավարության հետ: Երկրորդ՝ Ադրբեջանի շահերը հանդիսանում է այն կարմիր գիծը, որը Թուրքիան չի հատի հայերի հետ հարաբերությունների վերականգման գործընթացում»,-ասում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը: Աբովյանի խոսքով, թուրքերը առաջին իսկ օրվանից առաջ են մղել և մղում են նախապայմաններ:Եվ հայկական իշխանությունների բոլոր «Հոռոմ տատու հեքիաթները» առ այն, որ իբր գործընթացը ընթանում է առանց նախապայմանների՝ սուտ է։ Վերլուծաբանն ասում է. «Դատելով երեկվա ԱԺ ում տեղի ունեցած իշխանական պատգամավորների ասուլիսից և արտահայտած «մտքերից» ,որոնք վերաբերվում են ներկայիս հայ-թուրքական գործընթացներին, ակնհայտ երևում է, որ իշխանական այսպես կոչված թրքասեր (կամ պայմանական սորսոկան) թևը լրիվ կորցրել է նույնիսկ տարրական մտածելու և իրավիճակը սթափ գնահատելու ունակությունները։ Հիմա հարց․ եթե գործընթացը, այնուամենայնիվ, գնում է առաջ (հիշենք՝ Հայաստանի և Թուրքիայի որոշումը բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար), ապա ի՞նչ նախապայմաններ է արդեն իսկ կատարել հայկական կողմը։ Հարցը առավել քան հռետորական է, քանզի արդեն պարզից պարզ է, որ իրենց գործունեությունները և քայլերի տրամաբանությունը ծայրից ծայր սպասարկում է միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, ինչը ի վերջո բերելու է ծանրագույն հատևանքների «հպարտ» և ոչ այդքան « հպարտ» քաղաքացիների համար։
Քաղաքականություն
Եթե հայ-թուրքական գործընթացը գնում է առաջ, ապա՝ ի՞նչ նախապայմաններ է արդեն իսկ կատարել հայկական կողմը
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
×
❮
❯