Ծովինար Խաչատրյանը եկող տարեսկզբից այլեւս չի կատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակի պարտականությունները, նա ազատվել է աշխատանքից, այդ մասին հրամանագիրը կլինի տարեսկզբին:
Ծովինարը խոսնակի պարտականությունները կատարում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ դառնալու պահից, մեզ ասացին, որ նրա ազատումը փոխհամաձայնեցված է, հնարավոր է այլ աշխատանքի անցնի:
Ուշագրավ է,որ վերջին օրերին ԱԺ խոսնակին տարբեր միջոցառումներին ուղեկցում է Նելլի Ղուլյանը,որը էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել այս տարվա սեպտեմբերի չորսին։ Մեր տեղեկություններով՝ հենց նա էլ փոխարինելու է Ծովինար Խաչատրյանին։