Հասարակություն

Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին

Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պասշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին.

«Հուսով եմ, որ ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասվում է Պուտինի շնորհավորական հեռագրում:

Արգենտինայի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, պատիվ ունեմ փոխանցելու Ձեզ իմ լավագույն բարեմաղթանքները` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո` որպես Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու և հաջողություններ մաղթելու Ձեր կառավարման մեջ:Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների վրա, որ մեր երկրները կիսում են, ինչպես նաև այն ամուր կապը, որ միավորում է մեր հասարակություններին՝ այս նամակի միջոցով ցանկանում եմ հայտնել համոզմունք, որ մոտ ապագայում մենք միասին կկարողանանք հաղթահարել դժվար պատմական մարտահրավերները, որոնք մենք ապրում ենք այսօր»- նշված է ուղերձում:

Ղազախստանի նախագահն էլ ասել է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ վառ ապացույցն է Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը: Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»։ Որպես ամփոփում Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Վովային մաղթել է քաջառողջություն և մեծ հաջողություններ՝ ի բարօրություն և բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդի»:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

«Ձերդ գերազանցություն,
Մեծարգո Նիկոլ Վովայի,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության կայուն երկարաժամկետ զարգացմանը և եվրասիական ինտեգրման ամրապնդմանը: Ձեր կառավարման և միջազգային հարուստ փորձը, ինչպես նաև անձնական ուժեղագույն որակները հանդիսանում են ՀՀ կառավարության հաջող և արդյունավետ աշխատանքի գրավականը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնասյունը:
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջող գործունեություն՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Եվրասիական տնտեսական միության»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image