Քաղաքականություն

Պատկերացնում եմ, թե ինչ խինդ և ուրախություն է տիրում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական վերնախավում

Պատկերացնում եմ, թե ինչ խինդ և ուրախություն է տիրում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական վերնախավում

Հիմա տրամաբանական փոքրիկ թեստ անցկացնենք Հայաստանի բնակչության՝ հակահայկական քարոզչությունից դեռևս չխելագարված հատվածի համար։ 

Եվ այսպես․ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հավաքական Արևմուտքի գլխավոր նպատակը ռուսներին և իրանցիներին դուրս մղելն է (այսինքն՝ հայտարարում է, որ Հայաստանն ու Հարավային Կովկասը դառնում են ուղղակի աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ)։ 

Վերջին ամսվա ընթացքում Հայաստան են ժամանել ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ, ԱՄՆ USAID ղեկավարը, Պետդեպարտամենտի մի քանի խոշորագույն ներկայացուցիչները և այլն։

Ամերիկացիների կողմից ակտիվ ճոճվում են Հայաստանում հակառուսական և հակաիրանական տրամադրությունները։ Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից պաշտոնապես ամրագրվել է ԱՄՆ ռազմական ներկայացուցչի հաստիքը։ (Հիշեցնենք, որ դե յուրե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իսկ ռուսները միջնորդավորված պատերազմ են մղում նույն ամերիկացիների դեմ)։ Հայաստանի և ԱՄՆ ն անցկացնում են համատեղ զորավարժություններ և վստահաբար այդ զորավարժությունները միտված չեն զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմին։

Զուգահեռաբար ընթանում է հակառուսական տրամադրությունների խելահեղ սրում հայ իշխանամետ գործիչների (ԱԽ քարտուղար, ՀՀ ԱԺ նախագահ և ԱԺ պատգամավորներ) կողմից, որոնք սադրիչ տեղեկատվական քաղաքականություն են վարում Եվրասիական վեկտորի նկատմամբ։ 

Դրա հետ մեկտեղ Հայաստանում տնտեսական աճը պայմանավորված է բացառապես ՌԴ-ի հետ տնտեսական կապերով։

Եվ ահա...ՌԴ ներմուծվող սննդամթերքի որակի կարգավորման ռուսական պետական  մարմինը (Ռոսպոտրեբնադզոր) արգելում է Հայաստանից գյուղմթերքի (առայժմ տոմատի և խնձորի) ներմուծումը:

Այսինքն՝ հարյուրավոր տոննա պտուղ-բանջարեղեն զրկվում է իրացման միակ շուկայից։ 

Այսինքն՝  հազարավոր մարդիկ, նրանց ընտանիքները, երեխաներն ու հարազատները զրկվում են իրենց հիմնական վաստակից։ 

Արդյո՞ք վերը նշված իրադարձությունները փոխկապված են միմյանց հետ:
Պատրա՞ստ է արդյոք ԱՄՆ-ն արտահանել հայկական գյուղմթերքը, կամ փոխհատուցել հայ գյուղացիների կորուստները։

Հիմա հարց․ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, եթե հայկական կողմը շարունակի թշնամական քաղաքականություն վարել Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, միտումնավոր դարձնելով վերջիններին Հայաստանի համար թշնամի:

Պատկերացնում եմ, թե ինչ խինդ և ուրախություն է տիրում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական վերնախավում հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման հետ կապված։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image