Այլ

Բաքուն կսպանի սեփական զինվորին, միայն թե մեղադրի հայերին

Բաքուն կսպանի սեփական զինվորին, միայն թե մեղադրի հայերին

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Զագաթալայի շրջանի Ենգիան գյուղի տարածքում պայթուցիկի գործարկման հետեւանքով տուժել են գյուղի երկու բնակիչ՝ 1991 թ․ ծնված Մագսաթ Ռզաևը և 1994 թ․ ծնված Համիդ Գյուլմամեդովը։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ՆԳՆ մամուլի ծառայության տարածքային բաժանմունքից հայտնել են, որ այս անձինք հոսպիտալացվել են, չնայած ցուցաբերված բուժօգնությանը, Գյուլմամեդովին փրկել չի հաջողվել։ Նշվում է, որ վերջին Հայրենական պատերազմի (2020 թ․ 44-օրյայի-խմբ․) մասնակից էր։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Բաքուն պարբերաբար հաղորդում է ականի պայթյունի հետևանքով կամ համանման իրավիճակներում զոհերի մասին՝ հայկական կողմին մեղադրելով «ականային ահաբեկչության» մեջ։

Հենց այդ պատրվակով սեպտեմբերի 19-20-ին, Ադրբեջանը ներխուժեց Արցախ և իրականացրեց հատուկ գործողություններ։ Դատելով Բաքվի ռեժիմի վարքագծից՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է սպանել սեփական քաղաքացիներին կամ նրանց հետ կատարվածը վերագրել հայերին՝ միայն թե արդարացնի իր ցեղասպան ու ծավալապաշտական նկրտումները։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image