Հասարակություն

Չե՞ք հավատում այս զարգացումներին, մի հավատացե՛ք...արցախցիներն էլ չէին հավատում

Չե՞ք հավատում այս զարգացումներին, մի հավատացե՛ք...արցախցիներն էլ չէին հավատում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար ոմն Ջեյհուն Բայրամով շատ հետաքրքիր հայտարարություն է արել իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հանդիպման արդյունքներով:

Ոչ՛... խոսքը տվյալ տարօրինակ մարդու հոգեկան բարդույթների մասին չէ, որը կատաղության մեջ է ընկնում հայկական քաղաքների ու գյուղերի անուններից։ Դե, թուրք է, ինչ սպասել նրանից:

Սակայն այս Ջեյհունը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կկարգավորվեն, եթե Երևանը կատարի ադրբեջանական պահանջները։ 

Մենք, իհարկե, չենք քննարկի և հավատա թուրք-ադրբեջանական օկուպանտների բոլոր խոսքերին, բայց մի փոքր տարակուսանքի մեջ եմ։
Տեսեք. Ադրբեջանը ցանկանում էր փաշինյանական իշխանություններից ստանալ Արցախի փաստացի ապալեգիտիմացումը և հայկական իշխանությունները դա արեցին։ 

Թուրք֊ադրբեջանական ոհմակը ցանկանում էր ստանալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը փաշինյանական իշխանություններից, հայկական իշխանությունները դա արեցին։ 

Թուրք-ադրբեջանական տանդեմը ուզում էր կտրել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ռազմավարական հատվածը` հայկական իշխանությունները «սիրով» համաձայնեցին նաև այդ օկուպացիային։ 

Ուզում էին, որ հայկական բանակը չմիջամտի Արցախից հայ բնակչության վերջնական արտաքսմանը` հայկական իշխանությունները դա արեցին։ 

Ադրբեջանցիներն ուզում էին, որ Արցախի իշխանությունները լիարժեք զրկվեն Հայսատանի իշխանությունների քաղաքական աջակցությունից և հայկական իշխանությունները սարսափած հայտարարում են, որ չեն աջակցելու Արցախի պետական ինստիտուտների վերկանգնմանը։

Եւ այսքանից հետո մենք առնչվում ենք թուրք-ադրբեջանական ոհմակի նոր նախապայմաններին...հիմա Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքներն է ուզում` Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում՝ Սևանի աջ ափով ներառյալ։

Նաև Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի ողջ տարածքում բնակեցնել տասնյակ հազարավոր ադրբեջանցիների։ Եվ հայտարարում է, որ մեզանից փոխհատուցում է պահանջում։ 

Թուրքերը նաև պահանջում են փոխել մեր Սահմանադրությունը, մեր զինանշանը և ...ընդհանրապես այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում։ 
Իսկ հիմա հարցեր.
Հայաստանի ներկայիս իշխանությունները կգնա՞ն ադրբեջանցիների վերը նշված պայմանների բավարարման ճանապարհով, որ հաստատվի իբր «խաղաղություն»:
Կարծում եմ` այո։ 
Իսկ փաշինյանական իշխանությունները կհամաձայնե՞ն երկրի փաստացի ոչնչացմանը` տարածքների, անկլավների( հանձնման տեսքով և ադրբեջանցիներին` Հայաստանում բնակեցնելու թուրքերի ծրագրի հետ, ինչպես պահանջում է Ադրբեջանը։
Կարծում եմ, այո։ 
Իսկ այս ամենից հետո խաղաղություն կլինի՞։ 
Իհարկե, ոչ։ 
Իսկ արդյո՞ք Ադրբեջանի պայմանների կատարումից հետո գոյություն կունենա Հայաստանը։
Իհարկե, ոչ։ 
Չե՞ք հավատում այս զարգացումներին։
Մի հավատացե՛ք...ձեր գործն է, արցախցիներն էլ չէին հավատում...

Արման Աբովյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image