Քաղաքականություն

Ինձ Սերժ Սարգսյանն ա ասել, որ Քոչարյանի օրոք մարդիկ մնացել էին առանց բնակարանի․ Սուքիասյան (տեսանյութ)  

Ինձ Սերժ Սարգսյանն ա ասել, որ Քոչարյանի օրոք մարդիկ մնացել էին առանց բնակարանի․ Սուքիասյան (տեսանյութ)  

Մենք գրել էինք, որ ՔՊ-ի գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր հունից դուրս եկավ լրագրողների հետ շփման ժամանակ։ Նրան դուր չեկավ լրագրողի այն հարցը, թե մտավախություն չունի՞, որ կարող է ինքն էլ անցնել «ապօրինի ծագում ուենցող գույքի» հոդվածով։

«Դուք՝ ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք էդ միլիարդները բերեք։ 400-500 հատ բնակարան․․․ մարդիկ մնացել են առանց բնակարանի՝ Հյուսիսային պողոտան կառուցվել ա։ Ինձ մյուս նախագահն ա ասել։ Ասել ա՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել ա մեզ»,-մատը տնկելով լրագրողի վրա՝ սկսեց բղավել Սուքիասյանը։

Hraparak.am-ը փորձեց հստակեցնել՝ այդ ամենն իրեն իսկապես Սերժ Սարգսյա՞նն է ասել։

Սուքիասյանը հաստատեց․ «Ինձ ասաց՝ 320 բնակարան նախկին նախագահի օրոք չեն կարողացել մարդիկ ստանան այդ բնակարանները։ Եւ տասը տարի, որ ղեկավարել է երրորդ նախագան, իրենց հնարավորություններով էդ 320 հոգուն բնակարանով ապահովել են»։

Սուքիասյանը նշեց, որ խոսքը Հյուսիսային պողոտայի իրացման գոտու բնակարանների մասին է, որի շուրջ իր հետ կիսվել է Սերժ Սարգսյանը։ Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնենք, ժամանակին էլ Սերժ Սարգսյանին էր կոշտ քննադատում՝ մեղադրելով հազար ու մի ապօրինությունների մեջ, այսօր, սակայն, նրան փաստացի գովաբանում էր՝ դրա հաշվին քննադատելով Քոչարյանին, որ նրա օրոք իբրև թե անտուն մնացած քաղաքացիներին Սերժ Սարգսյանը կարողացել է հետագայում բնակարաններով ապահովել։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image