Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցները պահանջում են ապակապարակնքել իրենց աշխատավայրը և հնարավորություն տալ վերադառնալ բնականոն աշխատանքի։
Աշխատակիցներից մեկը նշել է, որ ստեղծված իրավիճակը ծանր դրության մեջ է դրել բազմաթիվ մարդկանց, քանի որ նրանք ունեն ֆինանսական պարտավորություններ, վարկեր և կենցաղային ծախսեր։
«Թող պատասխանեն՝ ե՞րբ է գործարանը բացվելու։ Այսպես շարունակվել չի կարող։ Մարդիկ ունեն կոմունալ վճարումներ, վարկային պարտավորություններ։ Բանկին չի հետաքրքրում՝ մարդն աշխատում է, թե ոչ․ եթե վարկ ես վերցրել, այն պետք է վճարես»,- ասել է նա։
Աշխատակիցները նշել են, որ գործարանի երկարատև փակ մնալը վնասում է ոչ միայն իրենց, այլև նրանց ընտանիքներին, և պահանջում են հստակ պատասխաններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։