Հասարակություն

Փաշինյանը զգացնել տվեց՝ ինչ մեծահոգի, ինչ բարերար մարդ է Ծառուկյանը

Փաշինյանը զգացնել տվեց՝ ինչ մեծահոգի, ինչ բարերար մարդ է Ծառուկյանը

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արդեն շուրջ տասը օր է՝ գործարանը փակ է, ինչի հետևանքով բազմաթիվ աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի և եկամտի։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը աշխատակիցներին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվել գործարանի վերաբացման ժամկետների վերաբերյալ։

«Մենք չգիտենք՝ երբ է գործարանը կրկին բացվելու, երբ ենք կարողանալու վերադառնալ աշխատանքի։ Շատերի համար սա միակ եկամտի աղբյուրն է։ Այս աշխատանքով մարդիկ պահում են իրենց ընտանիքները, վճարում ուսման վարձերը, կոմունալ ծախսերը և հոգում առօրյա կարիքները»,- նշել է աշխատակիցը։

«Պրն Փաշինյանը զգացնել տվեց՝ ինչ մեծահոգի, ինչ բարերար մարդ է Ծառուկյանը»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image