Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին իր տան դիմաց ծեծելու դեպքից անցել է երկու օր, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որևէ արձագանք այս առիթով չի եղել։
Hraparak.am-ը դիմեց ՄԻՊ գրասենյակ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ ունի ասելու Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այս առնչությամբ։
ՄԻՊ-ի կողմից ուղարկված պատասխանը շատ կարճ էր ու հերթապահ՝ առանց որևէ հստակ գնահատականի․ «Անձի նկատմամբ ցանկացած բռնություն դատապարտելի է և պետք է համակողմանի քննություն իրականացվի»։ Սրանից ավել բան չուներ ասելու ՔՊ-ականների կողմից ընտրված Պաշտպանը։