Ժամանց

Ինչ պայման է դրել Ծառուկյանը Շարա Բուլետի առջև

Ինչ պայման է  դրել Ծառուկյանը Շարա Բուլետի առջև

 

UFC-ի թեթև քաշային կարգում առաջատար դիրք զբաղեցնող Արման Ծառուկյանը մեկնաբանել է Շարաբուտդին Շարա Բուլետի՝ ռևանշ մենամարտ անցկացնելու առաջարկը։ Նրանց միջև գրեփլինգի դիմակայությունը, հիշեցնենք, տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան Երևանում՝ HYPE FC շրջանակում։

Մենամարտից հետո Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է երկրորդ անգամ մրցել, սակայն հստակ պայմաններով։ Նրա խոսքով՝ ռևանշը հնարավոր է միայն 10 րոպեանոց գոտեմարտի ձևաչափով, որտեղ թույլատրված կլինեն ցավեցնող և խեղդող հնարքները։ Այդ ձևաչափը, ըստ մարզիկի, հնարավորություն կտա հստակ պարզել հաղթողին և վերջնականապես փակել ռևանշների թեման։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image