Հասարակություն

«Մոդեռնան» դեռ Հայաստանում չէ, բաշխում դեռ չի իրականացվել

«Մոդեռնան» դեռ Հայաստանում չէ, բաշխում դեռ չի իրականացվել

Լիտվայի կառավարության նվերը՝ ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի 50.000 դեղաչափը, դեռ չի փոխանցվել Հայաստանին: Այս մասին «Հրապարակին» հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ամերիկյան արտադրության պատվաստանյութը Հայաստանի համար պետք է առանձնացվեր մինչև հոկտեմբերի 4-ը։

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներից տեղեկացանք, որ ԱՆ-ից ունեն հրահանգ չինական «Սինովակ»-ով պատվաստումն իրականացնել հերթագրումով․ օրական 10 հոգուց ոչ ավելի։ Սա հայտնեցին թիվ 2 և Զեյթունի պոլիկլինիկաներից։
«Զանգեք, չորեքշաբթի օրվա համար հերթագրվեք»,-հայտնեցին։ Իսկ ինչն է պատճառը, որ օրական 10 հոգու են պատվաստում։ «Չգիտեմ»,-ասաց պոլիկլինիկայի աշխատակցուհին։ 

ԱՆ խոսնակն ասաց, թե նախարարությունը նման ցուցում չի իջեցրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image