Հասարակություն

Ադրբեջանցի բնապահպան ակտիվիստը զինվորակա՞ն

Ադրբեջանցի բնապահպան ակտիվիստը զինվորակա՞ն

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակած և  իր ակտիվությամբ աչքի ընկնող բնապահպաններից մեկը, պարզվում է՝ զինվորական է։ Նրան բացահայտել են ֆեյսբուքյան օգտատերերը՝ համադրելով այսօրվա ակցիայի եւ զինվորական հագուստով լուսանկարները։

Օգտատերերից մեկը՝ Ալեն Ղուլյանը իր հրապարակման մեջ նշել էր, որ Facebook-ում վերջինս հանդես է եկել Иреван Агрыдаг անվան ներքո։ Նա լավ տիրապետում է հայերենին, իսկ իր էջում բազմաթիվ լուսանկարներ կան՝ զինվորական համազգեստով, Արցախի օկուպացված տարածքներից։

Նախկինում զինվորական, հիմա պահեստազորի սպա Թելման Գասիմովը փոխել է գործի բնույթն ու վերպրոֆիլավորվել է ակտիվ «բնապահպան-ակտիվիստի»։ Վերջինս տիրապետում է հայերենին ու հաճախակի է հանդես գալիս հակահայկական անհանդուրժող ծայրահեղ հայտարարություններով, բռնության կոչերով։
Հայտնի է նաև, որ արդբեջանցի «բնապահպան-ակտիվիստ» զինվորականը միշտ հիացել է քնած վիճակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովով և նույնիսկ իր կուռքի հետ նկար է հրապարակել սոցցանցերում։

Արցախից եռ օրեր առաջ հնչում էին մտահոգություններ, որ իրականում Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը փակած ադրբեջանցիները ոչ թե քաղաքացիական անձինք են, այլ զինվորականներ, ինչն էլ ապացուցվեց այսօր՝ առավոտվա սադրանքին «բնապահպաn» Թելմանի ակտիվ մասնակցությամբ:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image