Դատարանների գերծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում, և անձանց մոտ այդ վստահությունը չեն վայելում:
Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:
Նա խոսեց վարչական դատարանի ծանրաբեռնվածությանն առնչվող խնդիրներին` թվարկելով այն բոլոր խնդրահարույց հարցերը, որոնց պատճառով այսօր վարչական դատարանում գործերի քննությունը ձգձգվում է, դատավորները գերծանրաբեռնված են աշխատում, իսկ գործեր էլ կան, որ քննվում են տարիներով:
Օրինակ` իր վարույթում կամ գործեր, որոնք դեռ 2011-12 թվականից քննվում են, որ մինչ օրս դատական ակտ չի կայացվել:
Մանրամասն` տեսանյութում