Քաղաքականություն

Փաշինյանի երկրորդ մեղքը, որ կրկնվում է նաեւ այսօր    

Փաշինյանի երկրորդ մեղքը, որ կրկնվում է նաեւ այսօր    

ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ձախավեր ելույթները՝ որեւէ էական նորություն չպարունակող, տաղտկալի ու հոգնեցնող էին։ Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրեն մեղավոր է զգում շատ բաների համար, սակայն իր մեղքերը ձեւակերպել, թղթին հանձնել փորձելիս փակուղու է դիմահարվում, «Օգնենք Փաշինյանին իր մեղքերը ձեւակերպելու կարեւոր գործում» հոդվածում իր ծանրագույն մեղքերից մեկը մատնացույց էինք արել: Դա վերաբերում էր Ժնեւում 2020թ-ի հոկտեմբերի 29-ին հայտարարված հանդիպումը վիժեցելուն, որտեղ համաձայն Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, վերջնական համաձայնեցվելու եւ հայտարարվելու էին ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման քայլերը եւ ժամանակացույցը` հիմնված նախորդ տարիների ընթացքում համանախագահների կողմից մշակված սկզբունքերի  վրա:

Ինչո՞ւ Ժնեւում հայտարարված այդ հանդիպումը՝ ԱԳ նախարարներ Մնացականյանի եւ Բայրամովի մասնակցությամբ չկայացավ, ինչո՞ւ Մադրիդյան սկզբունքերի վրա հենվող կարգավորման քայլերն ու ժամանակացույցը հոկտեմբերի 29-ին չհայտարարվեցին, այլ իրադարձություննները գահավիժեցին մինչեւ նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիեւ խուժանապետության հայտարարություն, հարցերի հարցն է, որի պատասխանը այդպես էլ չի տրվում: 

Սակայն դա Փաշինյանի միակ ծանր մեղքը չէ, որը ձեւակերպել ենք: Փաշինյանի եւ համատեղությամբ Զոհրաբ Մնացականյանի շատ ավելի ծանր, մահացու մեղքն այն է, որ այդ երկուսը սեպտեմբերի 27-ից ընդամենը ժամեր անց, լա՛վ թող լինի` օրեր անց ՄԱԿ կանոնադրության VII “Գործողությունները խաղաղության հանդեպ սպառնալիքների, խաղաղության խախտման եւ ագրեսիայի ակտերի ժամանակ” գլխի (CHAPTER VII Action With Respect To Threats To The Peace, Breaches Of The Peace, And Acts of Aggression), մասնավորապես այդ գլխի 41-րդ եւ 42-րդ հոդվածների հիմքով Հայաստանի անունից չդիմեցին ՄԱԿ ԱԽ եւ չպահանջեցին Ադրբեջանի հարձակումը ագրեսիա ճանաչել: 

Եթե համարեք, որ առաջին ժամերին կամ օրերին, գուցե ինչ-որ ակնկալություններ ունենալով՝ թե կարող են սանձազերծված պատերազմում ձեռքբերումներ ունենալ, ՀՀ իշխանությունները ՄԱԿ չեն դիմել, հապա հոկտեմբերի սկզբին, երբ ռազմաճակատում իրադարձությունները սկսել էին տեսանելիորեն աննպաստ ընթացք ստանալ, ա՞յդ ժամանակ ինչու ՄԱԿ Անվտանգության խորհրդին չդիմեցին, արտահերթ նիստ չպահանջեցին եւ Ադրբեջանի հարձակումը ագրեսիա որակելու հարցը չբարձրացրին: (Այն, որ Էստոնիայի, Ֆրանսիայի, մյուսների կողմից մեկ-երկու անգամ ՄԱԿ ԱԽ-ի պաշտոնական նիստերից դուրս, դռնփակ, ոչ ֆորմալ միջավայրում ինչ-որ ԼՂ-ում ընթացող ռազմական բախումների հարց է քննարկվել, մի երկու անիմաստ, անհասցե հայտարարություն է տարածվել ոչ մի ընդհանրություն չունի` ո՛չ ընթացակարգային, ո՛չ բովանդակային, ո՛չ նպատակային` ՄԱԿ կանոնադրության VII գլխի հիմքով, ագրեսիայի ակտի հարցով պաշտոնապես ՄԱԿ ԱԽ դիմելու եւ նիստ պահանջելու հետ): 

Եթե Հայաստանը կարող էր 2022-ի դեկտեմբերին, ընդամենը մի քանի օր Լաչինի միջանցքի փակված լինելու առիթով ՄԱԿ ԱԽ-ին դիմել ու պաշտոնական նիստ հրավիրվեր, 2020-ի հոկտեմբերին ընթացող լայնամասշտաբ պատերազմի ժամանակ դա շատ ավելի բնական եւ հասանելի քայլ էր: Նիկոլ Փաշինյանի եւ Զոհրաբ Մնացականյանի ծանրագույն պետական դավաճանությունը, հանցանքը եւ մեղքն է, որ դա չեն արել:

Ինչո՞ւ էր 2020-ի հոկտեմբերին կենսական անհրաժեշտություն ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխի հիմքով ՄԱկ ԱԽ-ի նիստ հրավիրելը, եւ Ադրբեջանին խաղաղության խախտման ու ագրեսիայի ակտի մեղադրանք ներկայացնելը: Իհարկե, ապագայի առումով նման քայլը նաեւ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու քննարկումների հող ստեղծեր (ինչի մասին այսօր՝ ուշացած, այդքան խոսվում է): Սակայն անհամեմատ կարեւորը եւ էականը Ադրբեջանի հարձակումը ագրեսիայի ակտ որակելու հարցով ՄԱԿ ԱԽ-ում քննարկում ծավալելը, առավել եւս այդ որակմանը հասելը օբյեկտիվորեն կբացառեր ագրեսիայի արդյունքների ամրագրումը դիվանագիտական հարթությունում, նման ամրագրումը (ինչին ականտես եղանք 2020-ի նոյեմբերի 9-ին) կդարձներ առոչինչ: 

Ռուսաստանի ստոր միջամտությունը, նոյեմբերի 9-ի հանցագործ թղթով տարածքների հանձնումը եւ այլն, երբեք տեղի չէր ունենա, եթե Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ պահանջեր: Հասկանում եմ, ոմանք կարող են ընդդիմախոսել կամ դատարակախոսել թե՝ ՄԱԿ ԱԽ-ն նախկին բանաձեւեր ուներ ընդունած, որոնցով պահանջում էր հայկական ուժերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից եւ այլն, բայց դա իրականում խնդիր չէ, որովհետեւ ի կատարումն ՄԱԿ ԱԽ-ի այդ բանաձեւերի, ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրի միջնորդությամբ մի քանի տասնամյակ աշխատանքներ էին ընթանում, եւ ամեն պարագայում որեւէ բանաձեւի առկայություն երբեք ու երբեք արդարացում չէ միջազգային ծանրագույն հանցագործության` խաղաղության խախտման եւ ագրեսիայի ակտի համար: 

Եթե մի պահ մտածես, Փաշինյանը ի վերջո մի կիսագրագետ ու անտեղյակ գեղջուկ է` օխլոսի կողմից իշխանության բերված, որի ընդունակություններից դուրս է նույնիսկ ընկալելը, թե ինչ է պետությունը, ուր մնաց տեղյակ լինի ինչ են միջազգային կառույցները, հարաբերություններն ու իրավունքը, հապա Զոհրաբ Մնացականյանը, որ տարիներով ՄԱԿ կենտրոնակայանում է աշխատել, ՀՀ ներկայացուցչությունն է այնտեղ ղեկավարել, նա՞ ինչու այդ պարտադիր քայլերը չէր կատարում, գրողն իրեն տանի: Մնացականյանը Հայաստանի պետության եւ ժողովրդի հանդեպ իր կատարած հանցանքների խորությունը եւ հետեւանքների մասշտաբը գիտակցո՞ւմ է: Հիմա էլ Գուտերեշին է դասեր տալիս, թե ՄԱԿ-ում ինչ կարելի է անել ԼՂ առնչությամբ: Մնացականյանը թող նախ սեփական աչքի գերանից ու 2020-ին իր գործած հանցանքներից խոսի:

Ինչու չշրջել բանակցային սեղանը Ալիեւի գլխին

Այժմ մի կողմ թողնելով այն, ինչ չի արվել 2020-ին, հարցնենք, ինչո՞ւ են նույն սխալները կրկնվում այսօր: Ինձ մեկը կարո՞ղ է բացատրել, ինչո՞ւ Լեռային Ղարաբաղի Հանրապետության  իշխանություններն իրենց անկախությունը ճանաչելու դատարկ կոչերով աշխարհին դիմելու փոխարեն, չեն դիմում, ասենք, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի առջեւ հանդես գալու համար` այդ Դատարանի կանոնադրության 35-րդ հոդվածի հիմքով: Քանի որ Արդարադատություն դատարանը քննարկել եւ անգամ որոշումներ է կայացրել Լաչինի միջանցքի հարցով, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի իրավունքի ապահովմանն է վերաբերում, ԼՂ ժողովրդին ներկայացնող իշխանությունը օժտված է այդ Դատարանի առջեւ հանդես գալու իրավունքով, անկախ` ՄԱԿ անդամ պետություն լինել-չլինելու հանգամանքից: Ինչու ԼՂ իշխանությունները չեն դիմում, Նյու-Յորք չեն գնում եւ Արդարադատության դատարանի առջեւ հանդես չեն գալիս,  հետո էլ այդ դատարանի որոշումների չկատարման մասով ՄԱԿ ԱԽ-ում հանդես գալու հնարավորություն չեն պահանջում: Այդ ՄԱԿ ԱԽ-ի առջեւ միայն անդամ երկրները չէ, որ հանդես գալու իրավունք ունեն:

Կամ ավելի էական ու հեռահար քայլերի առումով` ինչո՞ւ ԼՂ իշխանությունները չեն դիմում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններում` հատկապես Մարդու իրավունքների խորհրդում, UNESCO-ում, UNICEF-ում, WHO-ում, այնուհետեւ մնացյալում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու հարցերով: Հազիվ երկու օրը մեկ նույն ձայնապնակն է դրվում, թե Ադրբեջանը արգելում է ՄԱԿ-ի կառույցների, առաքելություների մուտքը Արցախ: Արգելում է, շատ լավ, փոխարենը արցախցինե՞րը ինչու չեն գնում նույն այդ ատյաներում խոսելու: Դա էլ հո Ադրբեջանը միջոց չունի՞ արգելելու: 

Մի րոպե պատկերացրեք, ինչ է նշանակում, ԼՂ ներկայացուցիչները պաշտոնապես ելույթ ունենան Արդարադատության միջազգային դատարանում կամ դիտորդի կարգավիճակ ձեռք բերեն ՄԱԿ Մարդու իրավունքերի խորհրդում, որպես դիտորդ անդամակցեն ու իրենց իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնեն UNESCO-ում, UNICEF-ում, WHO-ում, WFP-ում եւ այլն: Դա կլինի ուղղակի բանակցային սեղանը շրջել Ալիեւի գլխին: Ալիեւը որքան ռեսուրս, ժամանակ, դոլլար, խավիար, լոբբիստ պիտի կոորդինացնի, որքան պիտի ամեն մեկի հետ առեւտրի մեջ մտնի, որ ԼՂ ներկայացուցիչների ելույթները միջազգային հարթակներում կանխի, որ այս ու այն ՄԱԿ կառույցում դիտորդի կարգավիճակ ստանալուն խոչընդոտի: Հենց միայն քննարկումները ՄԱԿ կառույցներում ԼՂ-ին դիտորդի կարգավիճակ տալ-չտալու հարցերով Ալիեւի քաղաքական-դիվանագիտական մղձավանջը կլինեն: Դեռ ԼՂ միջազգային սուբյեկտայնությանը նպաստելու գործոնը մի կողմ թողած:

Իսկ խելացի մարդկանց, խելացի խոսքի դեպքում, կարելի է հետեւողականորեն Ադրբեջանին ու Ալիեւին միջազգային հարթակներում ISIS-ի պես վայրագ մի երեւույթ ներկայացնել, օգտագործելով ինչը որ լսարանի առջեւ ազդեցիկ է, մի տեղ հիշելով այդ կովկասյան թաթարների դեղին ռասա լինելը, մի այլ տեղ` մահմեդականությունը, մի երրորդ տեղ, որպես Իսրայելի արբանյակ գործելը, մի չորրորդ լսարանի առջեւ` կրթական ու զարգացման հետամնացությունը եւ այդպես շարունակ: ԼՂՀ-ի ՄԱԿ անդամ պետություն չլինելը տալիս է բազմաթիվ սահմանափակումներից ազատություն: Պաղեստինցիները կարող են Իսրայելի իշխանություններին բոլոր հարթակերում ապարտեիդ կոչել, շատ ավելի վայրագ Ադրբեջանի իշխանություններին ու անձամբ Ալիեւին արցախցիները չե՞ն կարող ISIS-2 կոչել: Անցյալից ու պատմությունից զուրկ դուրսպրծուկի հանգամանքով, վայրագությամբ ու հակամշակութային էությամբ Ադրբեջանի ու ISIS-ի միջեւ տարբերությունը մե՞ծ է… 

Սովի ու պաշարման մասին աղաղակելուց առաջ կամ դրան զուգահեռ Արցախը պետք է միջազգային կառույցներին դիմելու, անդամակցելու ուղղակի քայլերով դիվանագիտական-քաղաքական այնպիսի պատերազմ ծավալի Ալիեւի դեմ, որ նա խավիար ու դոլար բաժանելու խողովակներ փնտրելուց աչք չբացի: Ոչ թե հայկական Արցախը իր դեղին ռասային ու մահմեդական պետությանը վերաինտեգրելուց բարբաջի: 
 


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image