Այլ

Ի՛նքն է համակարգը, ի՛նքը պիտի փոխվի

Ի՛նքն է համակարգը, ի՛նքը պիտի փոխվի

Մի անգամ չէ, որ տեսել ենք, երբ երկրի ղեկավարը  փոխվում է, համակարգային փոփոխություններ են տեղի ունենում։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները  ղեկավարի հետ շարվեշարան հեռանում են։ Վատիկան գնալուց առաջ Փաշինյանը «իր սիրելի հայրենակիցներին» տեղեկացնում է, որ գնում է համակարգային փոփոխության։ Ավելի քան յոթ տարի աշխատելուց ու բոլոր բնագավառները ձախողելուց հետո Ֆեյսբուքյան իր էջով հայտնում է, թե որոշել է համակարգային փոփոխություններ կատարել։ Զավեշտն այն է, որ համակարգ է փոխում, առանց ինքը փոխվելու։ Սա աբսուրդի ժանրից է։ Ի՛նքն է այդ համակարգի գլուխը, ինքն է նշանակել այդ կադրերին։ Նա համակարգ է փոխում՝ առանց հիմնավորելու, թե ինչ է նշանակում համակարգ փոխել։

Համակարգ է փոխում, ասելով․ «Չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»։ Է՜, եթ լավն են, պետականություն են կերտել,  ինչու՞ ես փոխում։ Պատերազմի խայտառակ պարտությունից հետո էլ նույն թատրոնն էր։ Մնաց ու տեսանք ողջ թատրոնի արհավիրքը։ Մնաց ու առ այսօր երկրի կործանման համար   մեղավորներ է փնտրում։ Նույն թատրոնից է։ Համակարգ է փոխում։ Համակարգի փոփոխության առաջին քայլը երկրի ղեկավարի հրաժարականն է, ուրիշ ձև չկա։ Ինչպես ուրիշ ձև չկար և պատերազմից հետո պիտի հեռանար, որ երկիրն արժանապատվորեն  շնչեր, գոյություն ունենար։ Երկիրը նոր շոկի մեջ է մտցնում։ Ի՛նքն է համակարգը, դրանք ի՜նչ համակարգ․․․Ի՛նքը պիտի փոխվի։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը յոթ տարի երկրի կառավարումը ձախողելուց հետո պաշտոնանկությունների շքերթ է կազմակերպել։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image